23/06/2020 12:04
Ես համոզված եմ, որ այս նախագիծը ինձ վրա չի ազդում․ Ալվինա Գյուլումյան
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը պնդում է, որ խորհրդարանի կողմից երեկ ընդունված փոփոխությունները, որի համաձայն ՍԴ դատավորները ավելի քան տասներկու տարի չեն կարող պաշտոնավարել, իր վրա չի տարածվում։
«Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014 թվականի հոտկետմբերի 1-ից», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
Դիտարկմանը, թե արդյոք կբողոքարկի որոշումը, եթե պարզվի, որ իր պաշտոնավարումը ևս կդադարեցվի, Գյուլումյանն ասաց․
«Ինձ վրա այդ նորմը չի տարածվում։ Ես համոզված եմ, որ այս նախագիծը ինձ վրա չի ազդում»։
Հարցին՝ կարո՞ղ են դատավորներն իրենք բողոքարկել այս որոշումը, ՍԴ դանատավորը դրական պատասխան տվեց․
«Վարչական դատավարության կարգով կսպառեն ներպետական միջոցները և կդիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան»։
Ճշտող հարցին՝ ինքն անձամբ կբողոքարկի որոշումը, եթե իրեն ստիպեն հեռանալ, Գյուլումյանն ասաց․
«Ես անձամբ կանեմ, որովհետև վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու»։
նա նաև հավելեց, որ իր կարծիքով ՍԴ անդամներ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը ևս չեն լռի։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24