23/06/2020 13:11
Երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունեմ. Հրայր Թովմասյան
ՀՀ գործող սահմանադրությամբ սահմադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
«Ես արձանագրում եմ փաստ, որ ՀՀ ՍԴ-ն նման նախագիծ չի քննարկել։ Երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունեմ» - ասաց Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակներում ներպետական համակարգում անձը չունի դատական պաշտպանության իրավունք։
Թովմասյանն ասաց, թե չի ծանոթացել նախօրեին ԱԺ-ի ընդունած նախագծին և ՍԴ-ն այդ փաստաթուղթը չի ստացել։
Հիշեցնենք՝ խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Նախագծով փոփոխությունների են ենթարկվում Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածները։