23/06/2020 17:21
Հակահամաճարակային կանոնները պահելու առումով իրավիճակը շարունակում է մնալ լարված. ՀՀ վարչապետ
Ուզում եմ պայմանավորվենք, որ «լոք դաուն»-ի քաղաքականությանը վերադառնալու անհրաժեշտություն չունենանք, ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սրա համար հարկավոր է մեկ բան, որ մենք պահենք հակահամաճարակային կանոնները», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մայիսի տվյալները լավատեսություն են ներշնչում, որ բավականին արագ որոշակի վերականգնում կունենանք։
«Տնտեսական առումով մայիսին մեր քաղաքականությունը հսկայական էֆեկտ է ունեցել, բայց, ցավոք, մայիսին հակահամաճարակային կարգապահության լավ ցուցանիշներ ցույց չենք տվել», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հիմա ցուցանիշները մի փոքր լավացել են, սակայն հակահամաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։
«Եթե, Աստված չանի, այնքան մեր թվերը մեծանան, որ մենք ստիպված լինենք «լոք դաուն»-ի գնալ, մենք էլի կկորցնենք ոչ թե 71, այլ՝ 150 հազար աշխատատեղ ու այստեղ վերականգնում կարող է կա՛մ արագ չլինի, կա՛մ ընդհանրապես հնարավոր չլինի։ Ձեզ կրկին կոչ եմ անում կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն ու ախտահանել ձեռքերը», - նշեց Նիկոլ Փաշինյանը։