23/06/2020 14:38
Աթամբաևը դատապարտվել է 11 տարվա և երկու ամսվա ազատազրկման
Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը դատապարտել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարվա և 2 ամսվա ազատազրկման՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատելու ժամանակ կոռուպցիայի համար, երեքշաբթի հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
«Դատարանը մեղավոր ճանաչել Աթամբաևին և որոշել 11 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել նրան՝ պետական պարգևների և ունեցվածքի բռնագրավմամբ», - դատավորը կարդացել է իր որոշումը: