23/06/2020 16:58
Աֆղանստանում հարձակման հետևանքով մահացել է անվտանգության ուժերի 9 աշխատակից
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 9 աշխատակից է մահացել, երեքը վիրավորվել են երկրի հյուսիսում գտնվող Քունդուզ նահանգում ոստիկանության վրա հարձակման ժամանակ, РИА Новости-ին հայտնել է նահանգապետի խոսնակ Իսմաթուլահ Մորադին:
Մորադի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել անցած գիշեր՝ Դաշտ-է Արչի շրջանում:
Նա նաև ավելացրել է, որ հարձակման ընթացքում սպանվել են չորս զինյալներ, ևս վեցը վիրավորվել են: