23/06/2020 12:48
Մեքսիկայում կորոնավիրուսով եռյակ է ծնվել
Կորոնավիրուս է հայտնաբերվել Մեքսիկայում նորածին եռյակի մոտ, տեղի բժշկական իշխանություններն այս իրադարձությունն անվանել են «աննախադեպ», հայտնում է Sol de México թերթը:
Երեխաները՝ երկու տղա և մեկ աղջիկ, ծնվել են հունիսի 17-ին կեսարյան հատման միջոցով Մեքսիկայի կենտրոնում գտնվող Սան Լուիս Պոտոս նահանգի հիվանդանոցներից մեկում: Համաձայն ընդունված բժշկական կանոնակարգերի՝ COVID-19 թեստեր են վերցվել նորածիններից, պատասխանը դրական արդյունք է տվել:
«COVID-19- ով վարակված եռակի ծնունդները աննախադեպ իրադարձություն է ամբողջ աշխարհի համար, քանի որ նրանց ծնողները վարակի ախտանիշեր չունեն», - ասել է առողջապահության պետական վարչության պետ, բժիշկ Միգել Անխել Լութսոու Շտայերը: Սակայն նա նշել է, որ երեխաներից միայն մեկի մոտ է կորոնավիրուսի ախտանշան:
«Երկու երեխաների վիճակը գնահատվում է կայուն՝ երրորդ երեխայի համեմատ», - նշել է նա: