23/06/2020 09:30
«Հրապարակ». Քաղաքական թրաֆիքինգ՝ հեղափոխական ուժերի մոտ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի որոշ պատգամավորներ, որոնք ինչ-ինչ թելերով անցյալում կապ են ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունից հետո բանագնացների միջոցով փորձել են Ծառուկյանի մոտ մեղա գալ, որ իրենք այդ քվեարկությունն իրականացրել են ստիպված, և իրենցից ապացույցներ են պահանջել՝ չէին կարող այլ կերպ քվեարկել։
Ասել են, որ գործընթացի պատասխանատուն եղել է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով տղամարդ պատգամավորներին հոգեբանորեն ճնշելուց զատ, բոլոր պատգամավորներից պահանջել է իրենց քվեարկության մասին հավաստի ապացույց ներկայացնել ոչ թե լուսանկարի, այլ տեսանյութի տարբերակով։ Փաստորեն, քաղաքական թրաֆիքինգն ընդունված է նոր Հայաստանում, հեղափոխական ուժերի մոտ, մինչդեռ նրանք ԲՀԿ-ականներին էին դատապարտում ղազագիր գրելու հարցում»: