23/06/2020 09:42
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու դատարանի որոշմանը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է։ Ծառուկյանի հետ կապված էլ իմքայլականները հետաքրքրվել են՝ կձերբակալվի՞, Փաշինյանն այս հարցին էլ չի պատասխանել՝ դա միայն դատարանը գիտի։
Հիշեցնենք, որ նիստը շաբաթ օրն էր, իսկ կալանքի որոշումը պետք է կիրակի հրապարակվեր։ Ինչ վերաբերում է Ռ․ Քոչարյանի գործին, ապա ՍԴ-ն, որն արդեն ստացել է Վենետիկի և ՄԻԵԴ-ի պատասխանները, այն քննելու է հուլիսի 7-ին»: