23/06/2020 15:37
Իլոն Մասկը քննադատել է աշխատանքային վիզաների տրամադրումը դադարեցնելու ԱՄՆ որոշումը
Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը քննադատել է Վաշինգտոնի որոշումը՝ մի շարք կատեգորիաների աշխատանքային վիզաների տրամադրման դադարեցման հետ կապված:
«Ամբողջովին համաձայն չեմ այդ միջոցառման հետ... Վիզաների բարեփոխումն իմաստ ունի, բայց սա շատ մասշտաբային որոշում է», - գրել է Մասկը Twitter- ում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հռչակագիր է ստորագրել՝ մի շարք վիզաների տրամադրումը կասեցնելու մասին՝ ամերիկացիների համար աշխատատեղերն ազատելու համար: