23/06/2020 18:26
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 121 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2445 նոր դեպք, մահացել է 121 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2445 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 209 970 մարդ, ապաքինվել՝ 169 160-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 9863-ի: