23/06/2020 09:34
«Իրատես». «Իմ քայլի» շատ կարկառուն անդամներ չեն մասնակցում Փաշինյանի պաշտպանությանն ուղղված ֆեյսբուքյան արշավներին
«Իրատես» թերթը գրում է. «Ի սկզբանե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիություից զրկելու իդեա-ֆիքսը իրականացնելը անհնար են համարել, նույնիսկ հսկիչ դատախազը գլխավոր դատախազին ասել է, որ հիմքերն ահավոր թույլ են: Սակայն գլխավոր դատախազը գործը «կարել», մտել է խորհրդարան, զուգահեռ էլ «Իմ քայլը» խմբակցության ֆրակցիայի ղեկավարությունը լուրջ կոմպրոմատային աշխատանք է տարել «անհնազանդ» իմքայլականների նկատմամբ, փորփրել բոլորի անցյալը` մտնելով անձնական կյանք, հարազատներից մինչև «կերած» գրանտներ, «սխալ օրակարգով» լուծարված ընկերություններ, հյուրանոցային բիզնեսներ:
«Անհնազանդներից» շատերի մասով կոմպրոմատներ չեն գտնվել, վերջիններիս մանդատները վայր դնելու հեռանկարով են սպառնացել: Ծառուկյանին չկալանավորելուց հետո իմքայլականները նեղ շրջապատում իրենց տագնապն են արտահայտում այդ և ՍԴ հակասահմանադրական քվեարկության և ապագա պատասխանատվության առնչությամբ: Ի դեպ, շատերն են նկատել, որ «Իմ քայլի» շատ կարկառուն անդամներ չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանն ուղղված ֆեյսբուքյան արշավներին. ոչինչ չեն գրառում իրենց էջերում»: