23/06/2020 16:09
Կրեմլն ըմբռնումով է մոտենում հանգամանքին, որ մի շարք պետությունների ղեկավարներ ներկա չեն լինի շքերթին
Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում հանգամանքին, որ մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, չեն կարող մեկնել Մոսկվա՝ վաղը կայանալիք Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատնից հայտնել էին, որ նախագահ Միլանովիչը չի ժամանի Մոսկվա, քանի որ նրա օդանավն անսարք է:
«Մենք, անկասկած, ըմբռնումով ենք մոտենում մի շարք պետությունների ղեկավարների և կառավարությունների հաղորդագրություններին առ այն, որ նրանք կցանկանային ժամանել և նախկինում էլ հաստատել էին միջոցառումներին մասնակցության իրենց պատրաստակամությունը, սակայն տարբեր պատճառներով չեն կարող գալ, միևնույն ժամանակ պատճառներն, անկասկած, հիմնականում կապված են սահմանափակումների հետ (կորոնավիրուսի պատճառով - խմբ.), որոնք որոշ երկրներում դեռևս գործում են», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա ավելացրել է, որ Կրեմլը նույն կերպ ըմբռնումով է մոտենում Խորվաթիայից ստացված տեղեկությանը և շնորհակալ է «այդ տոնի ուրախությունը» կիսելու իրենց սկզբնական պատրաստակամությունը։