23/06/2020 16:13
Ուկրաինայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 833 դեպք
Ուկրաինայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 833 դեպք, վկայում են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տվյալները:
Նշվում է, որ համաճարակի ընթացքում արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 38 074-ի:
Հեռուստաալիքը նշում է նաև, որ մինչ օրս COVID-19-ի պատճառով մահացածների ընդհանուր թիվը հասել է 1035-ի:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 16 956 պացիենտ: