23/06/2020 17:38
Պոմպեոն համեմատել է Բոլթոնին Սնոուդենի հետ
«Fox News» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն համեմատել է ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի թողարկումը հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գործողությունների հետ:
Ըստ Պոմպեոյի՝ Բոլթոնի խոսքերում «ստերը շատ են», իսկ տեղեկությունները, որոնք նա հրապարակել է, նրա վրա ուղղակիորեն քրեական պատասխանատվություն են դնում:
«Մենք բոլորս տեսանք այն, ինչ տեղի ունեցավ, երբ մարդիկ հրապարակում էին գաղտնի տեղեկություններ, ինչպես Էդվարդ Սնոուդենը: Այն, ինչ արեց Ջոն Բոլթոնը, այլ բան չէ, և չնայած մենք Արդարադատության նախարարությանն առիթ ենք տալիս քայլեր ձեռնարկել, այդպիսի տեղեկատվությունն իրական ռիսկ և իրական վնաս է հասցնում ԱՄՆ-ին», - հայտարարել է Պոմպեոն:
Հունիսի 23-ին լույս են տեսել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հուշերը, որում նա նկարագրում է Սպիտակ տանը 2018-2019 թվականների իր աշխատանքը: