23/06/2020 10:19
Ջոկովիչի մրցաշարում կորոնավիրուսով երեխա է վարակվել
Կորոնավիրուսային վարակի ևս մեկ դեպք է հաստատվել է Զադարում անցկացվող թենիսի ցուցադրական մրցաշարի ընթացքում, որը կազմակերպել է Նովակ Ջոկովիչը:
Ըստ Blic- ի՝ հինգ տարեկան մի տղա COVID-19-ի թեստի դրական պատասխան է ստացել, նրա մոտ հիվանդությունն ասիմպտոմ է: Ըստ որոշ աղբյուրների, երեխան ռեստորանի սեփականատիրոջ թոռն է, որտեղ սնվում էին առաջնության մասնակիցները:
Զադարում մրցաշարի եզրափակիչը չեղարկվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուս է ախտորոշվել Գրիգոր Դիմիտրովի և նրա մարզչի՝ Վիկտոր Տրոիցկիի և նրա հղի կնոջ, նաև Բորն Չորիչի և Ջոկովիչի ֆիթնեսի մարզիչի մոտ: