23/06/2020 17:44
Մոսկվայում և Ռուսաստանի եվրոպական հատվածի արևմտյան շրջաններում սպասվում է անոմալ շոգ
Ջերմաստիճանի անոմալ բարձրացում է կանխատեսվում Մոսկվայում և Ռուսաստանի եվրոպական հատվածի արևմտյան շրջաններում ուրբաթ օրվանից. ջերմաստիճանը կհասնի մինչև 31 աստիճանի, որը նորմայից բարձր է 4-5 աստիճանով, հայտնում է Ռուսաստանի հիդրոօթերևութաբանական կենտրոնի ղեկավար Ռոման Վիֆանդը:
«Փոխվում է ցիրկուլյացիան՝ ուրբաթ օրվանից հասնելով 25-30 աստիճանի, և այսպես շարունակ մինչև շաբաթվա վերջ։ Սա վերաբերում է երկրի եվրոպական արևմտյան հատվածին», - նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ սա նորմայից 4-5 աստիճանով բարձր է:
Հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ Մոսկվայում երեքշաբթի սպասվում է 17-19 աստիճան ջերմություն, հունիսի 24-ին և 25-ին՝ 23-25 աստիճան, հունիսի 26-ին՝ 25-30, հունիսի 27-ին և 28-ին՝ 26-31 աստիճան ջերմություն: