23/06/2020 18:00
Ռումինիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24,5 հազարը
Ռումինիայում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 214-ով՝ հասնելով 24 505-ի, համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է ընդհանուր առմամբ 1539 մարդ, հայտնում է «Digi 24»-ը՝ հղում անելով կորոնավիրուսի իրավիճակի հարցով կառավարությանը կից խմբին:
«Մինչ օրս Ռումինիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 24 505 դեպք: Ռումինիայում մահացել է կորոնավիրուսով վարակված 1539 մարդ», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, իշխանությունները նշում են, որ գրեթե 17,2 հազար հիվանդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից: