23/06/2020 14:30
Ես կյանքում ոչ մի բանից չեմ վախենում, աթոռից էլ կառչած չեմ. Ֆելիքս Թոխյան
Ես կյանքում ոչ մի բանից չեմ վախենում, բացի նրանից, երբ թոռնիկներիցս մեկը հիվանդանում է: 64 տարեկան եմ, ամեն ինչ տեսել եմ, իմ գերդաստանը ստեղծել եմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը:
«Ոչ մեկն աթոռից կառչած չէ, հիմա էլ երեք բուհից ունեմ առաջարկություն՝ գնամ, աշխատեմ: Չենք կորչելու: Խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք սահմանադրական ուղիով, ոչ հապճեպ: Եվ, վերջիվերջո, վենետիկցիներն ի՞նչ են ասել. ասել են՝ ախպեր, 12 տարի՞ ես ուզում՝ եղավ, բայց անցումային ժամանակ տուր այդ մարդկանց», - փաստեց դատավորը:
Ֆելիքս Թոխյանի խոսքով՝ հարցումների համաձայն՝ ՍԴ-ն ունի վստահության 40 տոկոս վարկանիշ, սակայն այս դեպքում որոշ շրջանակներ շարունակում են պնդել, թե այդ կառույցը վստահություն չի վայելում: