23/06/2020 15:24
«4 ու կես տարի պայքար, տանջանք...». մահացել է Արամ MP3-ի հայրը
Հունիսի 22-ին երկարատև ծանր հիվանդությունից կյանքից հեռացել է երգիչ Արամ MP3-ի հայրը: Այդ մասին արտիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
4 ու կես տարի պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչև վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես...
Տեղի ունեցավ այն, ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման:
Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ՝ որպես սև օր: Այսօր ես կորցրեցի իմ ՀՈՐԸ», - գրել է նա:
Արամ MP3-ի հայրիկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ին, Շահումյան գերեզմանատան մոտ գտնվող Լուար սգո սրահում: