23/06/2020 16:44
Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանը հաղթահարել է կորոնավիրուսը
Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:
Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում:
«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի», - հրաժեշտ տալով բուժկենտրոնին՝ ասել է Մեխակ Ավետիսյանը:
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 21 006 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 418-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 10 144 մարդ (+1013), այս պահին բուժվում է 10 364-ը (-616)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 498 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 372 (+12), այլ պատճառներով՝ 126 (+9):
Մեկ օրում մահացել է 21 մարդ: