23/06/2020 17:09
Կորոնավիրուսի հետևանքով փակված 71 հազար 471 աշխատատեղից 50 հազար 94-ը վերականգնվել է. Նիկոլ Փաշինյան
Ապրիլին Հայաստանում փակվել է 71 հազար 471 աշխատատեղ, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ու մի քանի այլ տվյալներ վերլուծելով՝ մենք եկանք եզրակացության, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, հակառակ դեպքում՝ մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ՝ տնտեսական փլուզում», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մայիսին, երբ որոշվեց «լոք դաուն»-ի քաղաքականությունը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է։
«Այսօր ՊԵԿ նախագահի հետ քննարկում էինք ու աշխատատեղերի վերականգնման պրոցեսը շարունակվում է: Սա, թերևս, վերջին շրջանի մեր ունեցած ամենակարևոր լուրն է», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա, սակայն, չի նշանակում, թե տնտեսական բարդ իրավիճակը հաղթահարված է։