24/06/2020 17:16
Telegram-ը մեկնաբանել է օգտատերերի տվյալների արտահոսքի մասին հաղորդագրությունները
Telegram-ի մամուլի ծառայությունը մեկնաբանել է մեսենջեր օգտատերերի տվյալների բազայում արտահոսքի մասին հաղորդագրությունները, որոնք պարունակում են կեղծանուններ և հեռախոսահամարներ: Այս մասին հաղորդել է ТАСС-ը:
Ինչպես նշել են Telegram-ում, նման տվյալների բազան հավաքվում է օգտատերերի գրանցման ընթացքում՝ կոնտակտներ ներմուծելու ներկառուցված գործառույթի չարաշահման միջոցով:
Միևնույն ժամանակ, տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Telegram-ի կողմից 2019-ի վերջին ձեռնարկված լրացուցիչ միջոցներն արդյունավետ են եղել:
«Տվյալների ավելի քան 84 տոկոսը հավաքվել էր մինչև 2019-ի կեսը: Տվյալների բազայում էջերի գրեթե 70 տոկոսն օգտատերեր են Իրանից, 30 տոկոսը՝ Ռուսաստանից», - ասել են Telegram-ի մամուլի ծառայությունում: