24/06/2020 10:27
Հիմքեր ունեմ կասկածելու, որ իշխանությունը գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում է սահմանադրական պահանջները. Սիմոնյան (Տեսանյութ)
ՀՀ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս պատգամավորների մեկ հինգերորդին դիմել ՍԴ, և այդպիսի մի քանի հիմքեր կան, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Հիմքերից մեկը ԱԺ որոշումների վիճարկումն է, մյուս հիմքը սահմանադրական մարմիննների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է: Սա նշանակում է՝ արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել ՍԴ, թե ոչ: Այստեղ է վեճի էությունը: Այս պահանջների վրա էլ մենք պետք է առաջ գնանք: Եթե մեր քաղաքական գործընկերներն այս ամենն անտեսում են, ապա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կամ գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում են սահմանադրական պահանջները կամ հասարակության շրջանում ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում», - շեշտեց բանախոսը:
Տարոն Սիմոնյանը նաև նկատեց՝ եթե որևէ ուժ իրավունքի գերակայությունը ոտնակոխ է անում, ապա դա բումերանգի էֆեկտով հետ է գալիս իրեն: