24/06/2020 16:41
Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ. ՍԴ դատավորների հայտարարությունը
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՍԴ շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։
Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։
Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։
Հրայր Թովմասյան
Ալվինա Գյուլումյան
Ֆելիքս Թոխյան
Արաիկ Թունյան
Աշոտ Խաչատրյան
Հրանտ Նազարյան
Արևիկ Պետրոսյան»: