24/06/2020 19:00
Աֆղանստանում ականի պայթյունի հետևանքով մահացել է վեց մարդ
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ջաուզջան նահանգում ճանապարհի վրա ականի պայթյունի հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել, մեկը վիրավորվել է, հայտնում է տեղական «1TV News» հեռուստաալիքը՝ հղում անելով ՆԳՆ-ին:
Աֆղանստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Թարիք Արիան հարձակման համար մեղադրել է թալիբաններին: Նա ասել է, որ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Մարդիյան շրջանում:
«Թալիբան» արմատական շարժումը դեռ չի մեկնաբանել կատարվածը: