24/06/2020 10:35
Վրաստանում COVID-19 դեպքերի թիվը հասել է 914-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է երեքով և հասել 914-ի, վկայում է հիվանդության մոնիտորինգի կառավարության հատուկ կայքը:
«Վարակի հայտնաբերված դեպքերի թիվը 914 է, այդ թվում՝ ապաքինվել է 768 մարդ, մահացել՝ 14-ը», - ասվում է կայքում:
Մեկ օրում ապաքինվել է վեց մարդ: 2744 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 258 պացիենտ՝ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է: