24/06/2020 15:22
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ապացուցեց, որ պետության սահմանադրական կարգը տապալած անձի կցորդ է». Արթուր Վանեցյան («Փաստինֆո»)
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած և իշխանությունն ուզուրպացրած անձի կցորդ, «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին, թեև նշել էր, որ առանց ՍԴ եզրակացության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հակասահմանադրական է։
«Նման զարգացումներից հետո Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ինձ համար վերանում է լինել որպես ընդդիմադիր ուժ։ Իմ գնահատմամբ այսօր ԱԺ-ում գործում է մեկ ընդդիմադիր ուժ և դա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է», - հայտարարել է Արթուր Վանեցյանը։