24/06/2020 14:37
ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով
Երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական, ֆեյսբուքյան իր էջում գրել է իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
«Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։
Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում՝ ձեզ հարազատ անձանց։
Առողջ եղեք», - գրել է Ենգիբարյանը: