24/06/2020 13:44
Իրանը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շրջանակում
Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցելու է միայն միջուկային գործարքի շրջանակում և վնասի փոխհատուցման դեպքում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք միշտ պատրաստ ենք (բանակցությունների), բայց միայն այն դեպերում, երբ ԱՄՆ-ում ասեն, որ վերադառնում են (միջազգային) իրավունքի կատարմանը, հայտարարում են, որ վերադառնում են ՄԱԿ-ի բանաձևի դրույթների կատարմանը և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով նախատեսված իրենց պարտավորությունների կատարմանը, նրանք վերադառնում են «Վեցյակ»»,- ասել է Ռոհանին:
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է. Նրանք (ԱՄՆ) պետք է ենթարկվեն (միջազգային՝ խմբ.) օրենքին, ներողություն խնդրեն և հատուցեն Իրանին պատճառած վնասը, փոխհատուցում վճարեն», - ասել է նախագահը, որի ելույթը հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը: