24/06/2020 16:45
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 133 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2531 նոր դեպք, մահացել է 133 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2531 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 212 501 մարդ, ապաքինվել՝ 172 096-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 9996-ի: