24/06/2020 17:00
Պուտին. Աշխարհը միասնական անվտանգության համակարգի ստեղծման կարիք ունի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը բաց է համագործակցության համար միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերում, ներառյալ՝ անվտանգության հուսալի միասնական համակարգի ստեղծումը:
Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Մոսկվայում՝ ի պատիվ Հաղթանակի 75-ամյակի շքերթի ժամանակ:
Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանա դաշնակիցների ներդրումը Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի մեջ:
«Մենք հարգում ենք հակահիտլերյան կոալիցիայի բոլոր պետությունների զինված ուժերի քաջերին, բոլոր նահատակների քայլերը նացիզմի դեմ, որոնք խիզախորեն գործել են Եվրոպայում», - ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Ռուսաստանը հասկանում է, թե որքան կարևոր է ժողովուրդների միջև բարեկամության և վստահության ամրապնդումը, և բաց է երկխոսության և համագործակցության համար՝ միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերով:
«Դրանց թվում է անվտանգության հուսալի միասնական համակարգի ստեղծումը, որի կարիքն ունի արագորեն փոփոխվող աշխարհը: Միայն միասին կարող ենք պաշտպանել նրան վտանգավոր նոր սպառնալիքներից», - նշել է Պուտինը: