24/06/2020 10:39
Սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հարցով «Լուսավոր Հայաստանը» կդիմի ՍԴ, երբ ավարտվի Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը (Տեսանյութ)
Հենց այն օրը, երբ ԱԺ-ն քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն աշխատակարգային նիստ է արել՝ որոշում ընդունելով երկրորդ նախագահին առնչվող գործը քննել հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հիշեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իրենք որևէ կերպ չեն միջամտելու այս գործընթացին:
«Մենք դա թողել ենք, որ մնա իրավական սահմաններում: Գրավոր ընթացակարգով քննվող գործը շատ արագ որոշում պետք է ունենա: Վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ժամկետ չկա, և պատգամավորները ցանկացած պահի կարող են դիմել: Մենք հիմա դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք, դիմումի վրա կաշխատենք մինչև այն պահը, երբ ուժեղացնենք այն:
Հենց այդ գործով նիստը կավարտվի ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդիրների հետ կապված, հակասահմանադրական ճանաչելու հետ կապված դիմումը: Այսինքն՝ այստեղ օրերի հարց է: ԼՀԿ-ն գործընթացը միանշանակ և աներկբա պահպանելու է իրավական տիրույթում, և որևէ ձևով թույլ չենք տալու, որ հակամարտ կողմերից մեկն իրեն ծառայեցնի այս գործընթացը», - շեշտեց Մարուքյանը: