24/06/2020 11:21
Սերբիայում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է անհետ կորել
Երկու մարդ անհետ կորել է Սերբիայում ջրհեղեղի ժամանակ, հայտնում է ազգային հեռուստատեսությունը՝ հղում անելով շտապ օգնության ծառայությանը:
Արդեն մի քանի օր է, ինչ անձրևներ են տեղում Սերբիայում, և հատկապես կրիտիկական իրավիճակ է զարգացել երկրի արևմուտքում: Երեքշաբթի երեկոյան տեղական գետերի վարարման հետևանքով 15 համայնքում մտցվել է արտակարգ դրություն:
Կրալյևո քաղաքում և արվարձաններում տեղական բանակը միացել է տարերային աղետի դեմ պայքարին:
Ջրհեղեղի հետևանքով առաջին զոհերը հայտնվել են Կրալյևո քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում: