24/06/2020 17:47
Բողոքի ակցիայի մասնակիցները Վիսկոնսինում քանդել են ստրկության դեմ պայքարողի արձանը
Վիսկոնսին նահանգում ցուցարարները լիճ են նետել գնդապետ Հանս Քրիստիան Հեգի արձանը, որը դեմ էր ստրկությանը: Այդ մասին հայտնում է «Milwaukee Journal Sentinel»-ը:
Ցուցարարները փողոց են դուրս եկել սևամորթ ցուցարարի ձերբակալությունից հետո, սակայն խաղաղ բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների:
Ըստ պարբերականի՝ ցուցարարները ծեծել են սենատորին, որը լուսանկարել է կատարվածը, ինչպես նաև քանդել են երկու արձան: