24/06/2020 11:48
Աֆղանստանում թալիբները հարձակվել են անվտանգության ծառայությունների աշխատակիցների վրա
Առնվազն 10 անվտանգության ծառայության աշխատակից է սպանվել Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում Բաղգիս նահանգում «Թալիբան» արմատական շարժման գրոհի հետևանքով, հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով խորհրդարանական Զիաուդդին Աքազիին:
«Հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանական հատուկ ուժերի 3 ներկայացուցիչ. ևս հինգը վիրավորվել է: Բախումները տևել են ավելի քան երկու ժամ», - ասել է նա: