24/06/2020 16:09
Ադրբեջանի հետ սահմանակից, աղետի գոտու համյանքների տների հարցը ո՞նց եք լուծելու. պատգամավորը՝ գույքահարկի մասին
ժամանակին, երբ ասում էինք, որ այս օրենքի մեթոդաբանությունը մշակելիս որոշակի բաղադրիչներ տանք համայնքներին, գլխներիս գալիքը գիտեինք, որ սենց է լինելու: ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագծին:
«Փաստացի դուք այս բերած օրենքով չեք կարողանում որևէ հարց լուծել: Մի քանի հարց բաց է մնում: Նույն Ադրբեջանի հետ սահմանակից համայնքների տների հարցը ո՞նց եք լուծելու, աղետի գոտում տներ կան, որ ուրիշ կարգավիճակ ունեն, այդ հարցերը ո՞նց են լուծվելու:
Այն ժամանակ ասում էին, որ փնթի սեփականշորհման արդյունքում Հայաստանում անիմաստ տարածքներ կան, որոնք գրավիչ են ներդրում կատարելու համար: Այն ժամանակ ինչ ասում էինք, դրա հակառակն եք արել՝ նշմարելով զուտ հարուստների տները», - ընդգծեց պատգամավորը:
Խորհրդարանականը շեշտեց՝ նման ինսիտուտցիոնալ օրենքը միայն հարուստների տների հարցը չի լուծելու:
«Էդ տարածքները նույն ձևի մնալու են, էլի ներդրումներ չեն լինելու: Կամ ուրիշ հարց տամ. կենտրոնում շատ շենքեր կան, որոնք բաժանվել են դերասաններին, արվեստագետներին, մշակութային գործիչներին, որոնք ժամանակին մեծ հեղինակություն են ունեցել, և հիմա իրանց սերունդները ի՞նչ անեն, էդ տները ստիպված ծախեն, գնան ուրիշ տեղ, ի՞նչ անեն», - ասաց նա: