24/06/2020 18:07
Բուլղարիայի իշխանությունները երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի 15-ը
Բուլղարիայի կառավարությունը մինչև հուլիսի 15-ը երկարաձգել է արտակարգ համաճարակաբանական դրության ռեժիմը, որը ներդրվել է կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով, հայտնում է «Sofia Globe»-ը՝ հղում անելով Առողջապահության նախարարության ղեկավար Կիրիլ Անանիևին:
Վերջին տվյալների համաձայն՝ Բուլղարիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4114 դեպք, մահացել է 208 հիվանդ, ապաքինվել է ավելի քան 2,2 հազար մարդ: