24/06/2020 10:14
Երկուշաբթի ԱԺ-ում տեղի ունեցածն ասպատակություն էր ՍԴ-ի վրա. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Խորհրդարանը երկուշաբթի օրը մեկուկես ժամում սահամանադրական փոփոխություններ ընդունեց, հետո օրենքը չուղարկեց ՍԴ՝ ՀՀ նախագահին զրկելով նախագիծը ստորագրելու իրավունքից, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կատարվածը որակելով ասպատակություն ՍԴ-ի վրա:
Ասուլիսին ներկա պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին նկատեց, որ փոփոխությունների ընդունման գործընթացում մի շարք ակնառու խախտումներ են տեղի ունեցել, որոնք պետք է դառնան քննարկման առարկա:
«Խախտվել է Սահմանադրության 165-րդ հոդվածի երկրորդ մասը: Մյուս կարևորագույն խախտումն այն է, որ ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից: ԱԺ մեկ՝ իշխանական խմբակցությունն, իր որոշմամբ մեկ այլ սահմանադրական մարմնի իրավունքն ի չիք է դարձրել, ինչը ևս Սահմանադրության խախտում է», - նշեց իրավաբան պատգամավորը: