24/06/2020 12:35
Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որը մասնակցում է Ազգերի գավաթի Շաշկու խաղարկությանը
Շաշկու ՀՀ ազգային հավաքականը հունիսի 21-ին հաջող մեկնարկեց առցանց 100 վանդականոց շաշկու ազգերի գավաթի 1-ին խաղարկությունում:
Հայաստանի հավաքականը 1-ին տուրում 4:4 հաշվով խաղաց մրցույթում 8-րդ վարկանիշը ունեցող Իսրայելի հավաքականի հետ:
1. Նշան Ալավերդյան 2-0 Էդուարդ Ռաբինովիչ
2. Տիգրան Հարությունյան 1-1 Նորայր Նավասարդյան
3. Սամվել Ազիբեկյան 1-1 Յակոբ Շաուս
4. Արտակ Հակոբյան 0-2 Գորդոն Եվգենի
Մեր ընտրանին հունիսի 27-ին ժամը 22:00-ին կմրցի Լատվիայի հավաքականի հետ։ Լատվիան ունի 2-րդ վարկանիշը, իսկ Հայաստանի հավաքականը 21-րդ է 29 թիմերից: Բայց մեր հավաքականը առավելագույն կերպով է պատրաստվում այս կարևոր ստուգատեսին մարզիչ՝ Ալբերտ Պողոսյանի գլխավորությամբ, որը հույս է հայտնել, որ կունենանք բարձր արդյունք և նշել, որ մենք ունենք անհրաժեշտ ներուժը հաջող հանդես գալու համար, պարզապես երկար ժամանակ մեր շաշկիստները զրկված են եղել միջազգային մրցույթներին մասկանցելու հնարավորությունից և հետևաբար ունեն փորձի պակաս։ Վերջին անգամ 100 վանդականոց շաշկուց միջազգային մրցույթին մասնակցել է Նշան Ալավերդյանը 2016 թ-ին Լեհաստանում Աշխարհի գավաթի խաղարկությանը, իսկ Սամվել Ազիզբեկյանը և Տիգրան Հարությունյանը 2010 թ-ին Եվրոպայի պատանեական առաջնությանը Լեհաստանում:
Հատկանշական է, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որը մասնակցում է ազգերի գավաթի խաղարկությանը, հայտավորել է 8 ուժեղագույն շաշկիստներ, որոնցից 5-ը սպորտի վարպետներ են:
1. Նշան Ալավերդյան
2. Տիգրան Հարությունյան
3. Սամվել Ազիբեկյան
4. Արտակ Հակոբյան
5. Դավիթ Պողոսյան
6. Խաչատուր Հակոբյան
7. Ռաֆայել Օրդյան
8. Արամ Կնյազյան