25/06/2020 14:45
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՍԴ-ից հետ են վերցրել իրենց ներկայացրած դիմումները (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել ենք և որոշել ենք հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Որոշում ընդունեցինք հետ վերցնել մեր ներկայացրած դիմումները, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին», - ասաց Արամ Օրբելյանը։