25/06/2020 10:48
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 771 նոր դեպք, մահացել է 12 մարդ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 22 488 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 771-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 11335 մարդ (+538), այս պահին բուժվում է 10 625-ը (+261)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 528 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 397 (+11), այլ պատճառներով՝ 131 (+1):
Մեկ օրում մահացել է 12 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրը գրանցվել է մահվան մեկ դեպք, երբ եղել է վարակակիր, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: