25/06/2020 15:05
Քոչարյանի պաշտպանները «Լուսավոր Հայաստանին» հորդորում են չսպասել ինչ-որ ամսաթվի և միանալ ՍԴ դիմելու գործընթացին (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք՝ քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանից հետ են վերցրել դեռևս մեկ տարի առաջ ՍԴ ներկայացրած իրեց դիմումները, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին։ Պատճառն, ըստ փաստաբանների՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարություն է։
«Խմբակցություններից մեկը, որպես պառլամենտարիզմը չոտնահարելու նախապայման՝ հնչեցրեց պարոն Քոչարյանի գործը։ Նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ փաստաբանները հետ վերցնեն դիմումները, որովհետև մեր ընդհանուր խնդրանք է բոլոր քաղաքական ուժերին, Սահմանադրության հետ կապված այդ գործընթացներում ո՛չ պարոն Քոչարյանի, ո՛չ փաստաբաններից որևէ մեկի անունը չշոշափել, այդ գործընթացը բացառապես դիտարկել խորհրդարանական խմբակցությունների և պատգամավորների իրավասության շրջանակներում։
Եթե գտնում են, որ կա դիմում, որը կարող էր սպասել ինչ-որ ամսաթվի, հորդորում ենք չսպասել այդ ամսաթվին՝ հիմք ընդունելով մեր դիմումը, միանալ այդ գործընթացին», - ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։