25/06/2020 12:56
Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու բացառապես 2018-ի հեղափոխության արժեքներն աներկբա պաշտպանող ուժերը. Փաշինյան (Տեսանյութ)
Որևէ մեկի համար նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ընտրակաշառք են բաժանել: Նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, ԱԺ-ում հարց հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրանք էսօր էստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ էսօր էստեղ չեն, որովհետև այլևս չկան, դա նշանակում է ինքնաոչնչացում: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այսօր քաղաքական դաշտի բարելավվում է տեղի ունենում և կուլիսներից մարիոնետներ կառավարողները քաղաքական դաշտում տեղի չեն ունենալու:
Վարչապետը շեշտեց՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու բացառապես 2018 թվականի հեղափոխության արժեքներն աներկբա պաշտպանող ուժերը: