25/06/2020 15:13
Գույքահարկը կբարձրանա․ խորհրդարանն ընդունեց օրենքի նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նիստում հաստատեց 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ ԲՀԿ-ն ներկա չէր նիստին, իսկ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը», որով կբարձրացվի գույքահարկը:
Նշենք, որ երեկ՝ նախագծի առաջին ընթերցման ժամանակ, ընդդիմադիր պատգամավորները դեմ էին արտահայտվել օրենքի նախագծին։