25/06/2020 17:31
Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և վստահ եմ՝ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք. Քոչարյանի պաշտպանը՝ Մարուքյանին
ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանի պաշտպան Արամ Վարդևանյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
«Երբ Էդմոն Մարուքյանն իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում և ոչինչ ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականացնում է այս գործընթացը, իսկ մեզ դրանում մեղադրելը, մեղմ ասած, զավեշտ է:
Մի խորհուրդ եկեք ես Ձեզ տամ, ընդհանրապես անիմաստ է իրավաբանի, իրավապաշտպանի կոչումը, երբ այն չի իրացվում: Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և վստահ եմ՝ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք: Հենց սա է ցավը... Առողջ եղեք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդևանյանը։