25/06/2020 15:35
Քոչարյանի պաշտպանը ԼՀԿ պատգամավորներին կոչ է անում չփորձել որևէ կերպ Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել՝ անգործությունն արդարացնելու համար (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին կոչ է անում չփորձել որևէ կերպ Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոտնձգություններին անգործությամբ արձագանքելն արդարացնելու համար։
«Մենք այսօր ունենք իրավիճակ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Տարոն Սիմոնյանը ասում են, թե այս ողջ գործընթացը հակասահմանադրական է, հակասում է իրավական պետության սկզբունքին, բայց մենք հիմա դիմում չենք ներկայացնի։ Հարգելիներս, մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար առավել բարձր արժեքներ գոյություն ունեն։ Թող էլ ոչ ոք չփորձի որևէ կերպ Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել Սահմանադրական դատարանի նկատմամբ ոտնձգություններին անգործությամբ արձագանքելն արդարացնելու համար», - ասաց Ռ, Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դիմել են Սահմանադրական դատարան՝ հետ վերցնելու ավելի վաղ իրենց ներկայացրած դիմումները, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին։