25/06/2020 18:38
Բոլթոնը չի վախենում բանտարկվելուց հուշագրությունում գաղտնի տեղեկությունների հրապարակելու պատճառով
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը չի կարծում, որ իրեն բանտարկություն է սպառնում իր հուշագրությունում որևիցե գաղտնի տեղեկություն հրապարակելու պատճառով:
«Չեմ կարծում, թե դրա համար պատճառներ կան: Ես հենց դա եմ մտադիր ապացուցել», - CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Բոլթոնը:
«Ազգային անվտանգության խորհրդի պատասխանատու աշխատակիցները (Սպիտակ տան) 4 ամիս շարունակ ուսումնասիրել են հուշագրության ձեռագիրը և դրա մեջ գաղտնի տեղեկություններ չեն գտել», - ավելացրել է Բոլթոնը: