25/06/2020 20:45
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 134 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2595 նոր դեպք, մահացել է 134 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2595 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 215 096 մարդ, ապաքինվել՝ 175 103-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 10 130-ի: