25/06/2020 19:58
Մադուրոն պատրաստ է իր հրաժարականի հարցով հանրաքվե անցկացնել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ պատրաստ է 2022-ին հանրաքվե անցկացնել իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ, եթե այս գաղափարի կողմնակիցները բավականաչափ ստորագրություններ հավաքեն: Նրա ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
«2022 թվականի հունվարի 10-ին հնարավոր կլինի ստորագրահավաք անցկացնել նախագահ Մադուրոյի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հանրաքվեի համար: Ցանկացողները ստորագրություններ հավաքելու համար կարող են փողոց դուրս գալ», - ասել է Մադուրոն:
Հիշեցնենք՝ Մադուրոն ստանձնել էր պաշտոնը 2019-ի հունվարի 10-ին: Նրա կառավարման ժամկետը լրանում է 2025-ի հունվարի 10-ին:
Վենեսուելայի առաջնորդը հիշեցրել է, որ այս տարի անցկացվելու են Ազգային գագաթնաժողովի (ընդդիմության կողմից վերահսկվող միապալատային պառլամենտ) ընտրությունները, իսկ 2021-ին՝ քաղաքապետերի ընտրությունները:
«Վենեսուելայում անկախ ժողովուրդը քվեարկության միջոցով է որոշում, թե ով կարող է պաշտոններ զբաղեցնել, իսկ ով պետք է հեռանա», - ընդգծել է նա: