25/06/2020 19:49
Ղրղզստանի նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական էր
Մոսկվայից վերադառնալուց հետո Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է նրա մամուլի խոսնակ Տոլոնգայ Սթամալիևան:
Ըստ նրա՝ Ժեենբեկովը շարունակում է մնալ ինքնամեկուսացման մեջ և աշխատում է հեռավար ռեժիմով:
«Միևնույն ժամանակ, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Դանիյար Սիդիկովի և թիկնապահներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Նրանց մոտ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում», - նշել է խոսնակը: